Մատչելիության հղումներ

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը անցած ուրբաթ Վաշինգտոնում հանդիպել են Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ:

Գորբաչովի խոսնակ Կոնստանտին Պետրենկոն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ռուս - ամերիկյան հարաբերությունների թեման: Այլ մանրամասներ նա չի հայտնել:

«Ռոյթերզ»-ը հիշեցնում է, որ Ջո Բայդենն է կիրառել «սեղմել reset-ի կոճակը» համակարգչային տերմինը` առաջարկելով ելման կետից սկսել ԱՄՆ - Ռուսաստան երկխոսությունը:

Lրատվական գործակալությունը նշում է, որ անցյալ տարվա ընթացքում երկու գերտերությունների հարաբերությունները կտրուկ վատթարացել են, ինչը տեղի է ունեցել, հիմնականում, երկու հանգամանքների` Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու ամերիկյան նախաձեռնության եւ օգոստոսին տեղի ունեցած ռուս - վրացական կարճատեւ պատերազմի հետեւանքով:

Վերջին շրջանում երկու երկրների վետերան քաղաքական գործիչների կատարած փոխադարձ այցերն ու հանդիպումները ներկայիս ղեկավարների հետ կոչված են բարենպաստ պայմաններ ստեղծելու նախագահներ Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի առաջին հանդիպման համար, որը նախատեսված է Լոնդոնում ապրիլի 2-ին կայանալիք «մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախօրեին:

Անցյալ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահը Մոսկվայում ընդունել էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի ղեկավարած պատվիրակությանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG