Մատչելիության հղումներ

logo-print

«Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան գրասենյակի ղեկավարը ընտրվեց ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար


Մարտի 22-ին Իջեւանում կայացած Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համագումարում կուսակցության գլխավոր քարտուղար ընտրվեց ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արա Հովսեփյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք երկու պաշտոնները իրար չե՞ն խանգարի, ՄԻԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղարը, ով նաեւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենն է, ասաց. - «Չեմ օգտագործելու որեւէ ռեսուրս, որը պատկանում է ծրագրին` ի շահ կուսակցությանը եւ հակառակը: Փորձելու եմ հետեւել էթիկայի ամենաբարձր ստանդարտներին եւ այդ երկուսը որեւէ կերպ իրար չխառնել»:

ՄԻԱԿ-ի համագումարը տեղի ունեցավ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, քանի որ կուսակցության նորընտիր ղեկավարը ծնունդով Տավուշից է:


Մանե Պապյան, Վանաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG