Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժխտել է լուրերն այն մասին, թե Հայաստանը թուրքական կողմի հետ քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, «Արմինֆո» լրատվական գործակալությունը դիմել է արտգործնախարարություն, փորձելով պարզել` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերն այն մասին, թե Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իբր «Հայաստանը եւ Թուրքիան արդեն քննարկում են 1915 թվականի սպանությունները»:

Ի պատասխան, Էվարդ Նալբանդյանը հայտարարել է. - «Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարություն կարող էր անել, որովհետեւ թուրքական կողմի հետ Հայոց Ցեղասպանության հարցը քննարկման առարկա չի եղել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG