Մատչելիության հղումներ

«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալի դիակ


Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության, «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքի ձեղնահարկում 2009 թվականի մարտի 18-ին? ժամը 19-ի սահմաններում, հայտնաբերվել է դատապարտյալ Արմեն Վազգենի Խաչատրյանի դիակը? կախված վիճակում:

Հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Արմեն Խաչատրյանը դատապարտվել է 05.09.07թ. Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայությունից խուսափելու համար)? 2 տարի 6 ամիս ժամանակով:

«Դիակի զննմամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Երրորդ մասնաշենքում, որտեղ պատիժ է կրել Ա.Խաչատրյանը, պատիժը կրելու համար հիմնականում պահվել են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը հարող դատապարտյալները. Ա.Խաչատրյանը նույնպես հարել է այդ կազմակերպությանը», - ասված է հաղորդագրությունում: - «ՀՀ ոստիկանության Էրեբունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ? ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով, կատարվում է նախաքննություն: Դեպքի վայրում հայտնաբերվել է ձեռագիր երկտող, որը, հսկողություն իրականացնող դատախազի հանձնարարությամբ, դարձել է քննության առարկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG