Մատչելիության հղումներ

«Լավագունը Հնդկաստանից». հնդկական արտադրանքի ցուցահանդես -տոնավաճառ


Կարպետներ, ծածկոցներ, աքսեսուարներ, դեկորատիվ պաստառներ, հագուստ, ձեռքի աշխատանք, կանացի զարդեղեն, կահույք եւ հնդկական այլ ապրանքներ են հնդիկ վաճառականներն առաջարկում հայ գնորդներին:

Հայ գնորդներից շատերն արդեն հասցրել են այս մի քանի օրերի ընթացքում մեծածավալ գնումներ կատարել: Ոմանք էլ շրջել են տոնավաճառում ծանոթացել ապրանքների տեսակներին եւ դժգոհ մնացել որակից ու սպասարկումից:

Հնդկաստանի առեւտրաարդյունաբերական պալատի տնօրեն Ռա Շարման «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ վաճառողների մի մասի համար սա երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին այցելությունը մեզ օգնեց հասկանալ, թե հայկական շուկայում որ ապրանքատեսակներն են ավելի մեծ հետաքրքրություն առաջացնում: Նրա խոսքով, Հայաստանում արագորեն սպառվում են հնդկական շարֆերն ու կանացի զարդեղենը:

Ցուցահանդես-վաճառքի վերջին օրը մարտի 22-ն է: Հնդիկ վաճառականների հաջորդ կանգառը Վրաստանն է:


Նարինե Ղալեչյան
XS
SM
MD
LG