Մատչելիության հղումներ

Տարածվել է բեն Լադենին վերագրվող հերթական ձայնագրությունը


Ենթադրաբար Ուսամա բեն Լադենին վերագրվող ձայնագրության մեջ Ալ Քաեդայի առաջնորդը Սոմալիի արմատական իսլամիստներին կոչ է արել հեռացնել երկրին նախագահ Շարիֆ Շեյխ Ահմեդին:

Առայժմ հնարավոր չէ պարզել, թե արդյո՞ք ձայնագրությունը իսկապես բեն Լադենին է պատկանում: Այն տարածվել է մի շարք ինտերնետային կայքերով, որոնք Ալ Քաեդայի հետ կապեր ունեն:

Այս տարվա ընթացքում սա երրորդ ձայնագրությունն է, որը վերագրվում է բեն Լադենին:

Սոմալիի նախագահ Շարիֆ Ահմեդը չափավոր իսլամիստ է, ով Սոմալիի նախագահ է ընտրվել հունվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG