Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պատրաստվում է հաղթել եւ «իշխանությունից պահանջել հրաժարական»


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել է գլխավորել ՀԱԿ-ի ընտրական ցուցակը [Երեւանի ավագանու ընտրություններում], քանի որ, հաղթելուց հետո, ընդդիմությունը պահանջելու է անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:

«Այստեղ միայն զուտ մեխանիկական խնդիր չէ, որ մենք մասնակցենք, տեղեր ունենանք, անցնենք քաղաքի ղեկավարմանը», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Երեւանի նախկին քաղաքապետը: - «Խնդիրը միայն սա չէ: Մենք պատրաստվում ենք հաղթել եւ շարունակել` իշխանությունից պահանջել հրաժարական, կլինի դա համապետական ընտրություններ խորհրդարանական թե նախագահական` այդ թվում նաեւ արտահերթ»:

Վահագն Խաչատրյանի կանխատեսմամբ, արտահերթ նախագահական ընտրություններ Հայաստանում կանցկացվեն ընթացիկ տարեվերջին կամ գալիք տարեսկզբին:

«Երկրի տնտեսական, սոցիալական, քաղաքական զարգացումները տանում են նրան, որ իշխանությունը պետք է հեռանա. այլ ելք չունեն: Կլինի մի իրավիճակ, երբ իրենք իսկապես պետք է ստիպված հրաժարական տան», - ասաց Խաչատրյանը` հավելելով, որ դա կարող է լինել ինչպես ժողովրդի, այնպես էլ քաղաքական ուժերի ճնշման տակ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG