Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընտրատեղամասերի կեսից ավելիից ստացված արդյունքներով, երեկ կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների 92 տոկոսը կողմ է արտահայտվել երկրի նախագահի պաշտոնում երկու անգամից ավելի առաջադրվելու սահմանադրական արգելքը վերացնելու օգտին:

Ընտրություններին բնակչության մասնակցության ցուցանիշը մոտ 71 տոկոս է, չնայած հանրահավաքը բոյկոտելու` ընդդիմության կոչին:

Այսպիսով Ադրբեջանի 47-ամյա նախագահ Իլհամ Ալիեւը հնարավորություն է ստանում մինչեւ կյանքի վերջը վերընտրվել նախագահի պաշտոնում:

Իլհամ Ալիեւը երկրի նախագահի պաշտոնում հաջորդում է իր հորը` Հեյդար Ալիեւին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG