Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովն ընդունեց Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները


Ազգային ժողովն այսօրվա նիստում 98 կողմ, 6 դեմ եւ 2 ձեռնպահ քվեներով ընդունեց Քրեական օրենսգքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այսօր ընդունված նախագծին դեմ քվեարկող պատգամավորներից` Ազգային ժողովի նախկին նախագահ, ներկայումս անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ օրենքի փոփոխություններով չեն կարգավորվում Քրեական օրենսգրքի 300 հոդվածի` «պետական իշխանությունը յուրացնելը» եւ 225 հոդվածի` «զանգվածային անկարգությունները», փոփոխելու կապակցությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացրած պահանջները:

«Այն նպատակը, որը հռչակվել էր այս նախագիծը ներկայացնելու ժամանակ, ընդունված վերջնական տեսքով, այդ նպատակը չի կատարվել: Եվրոպայի խորհուրդը առաջարկել էր վերանայել Քրեական օրենսգիրքը մի շարք խնդիրների հետ կապված եւ ես համոզված եմ, որ այդ խնդիրները այս փոփոխությամբ չեն լուծվում», - հայտարարեց Տիգրան Թորոսյանը:

Տիգրան Թորոսյանը նաեւ համոզված է` Սերժ Սարգսյանի ստորագրությամբ օրենքը կհամարվի վավերացված:

«Մարդիկ, ովքեր չեն կարողացել անհապաղ հեռանալ այդ զանգվածային անկարգությունների վայրից, պատժվելո՞ւ են: Կարծում եմ, առաջարկությունները, որոնք արդեն դարձան օրենք, հնարավորություն տալիս են, որոշակի մեկնաբանության պարագայում, պատժել մարդկանց, որոնք որեւէ հանցագործություն չեն կատարել», - կարծիք հայտնեց Տիգրան Թորոսյանը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG