Մատչելիության հղումներ

Հայաստանում կբացվի Արգենտինայի դեսպանատունը


Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրխները հրամանագիր է ստորագրել, որով ստեղծում է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը:

Այս առիթով երեկ երեկոյան տեղի ունեցած պաշտոնական արարողությունից հետո Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանան նշել է, որ սա լինելու է Կովկասում Արգենտինայի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը եւ կարեւորել է հայերի դերը Արգենտինայի կյանքում:

Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանում Ագրենտինայի դեսպանության բացմամբ երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերը «մտնում են ամենաբարձր մակարդակի»:

Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչները, այդ թվում` գործարար Էդուարդո Էռնեկյանը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG