Մատչելիության հղումներ

«Հարավկովկասյան երկաթուղին» իրականացրել է ներդրումային ծրագրի ընդամենը 30 տոկոսը


«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը տրանսպորտի եւ կապի նախարարություն է ներկայացրել կոնցեսիոն կառավարման պայամանգրով ամրագրված ծրագրերի իրականացման մասին հաշվետվություն, որից պարզ է դառնում, որ 2008 թվականին նախատեսված 12 միլիարդ դրամի ներդրումներից փաստացի իրականացվել է մոտ 3,5 միլիարդ դրամի ներդրում:

Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի փոխանցմամբ. - «2008 թվականի ընթացքում կատարվել են որոշակի ներդրումներ, սակայն եթե մենք դա համեմատում ենք կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումային ծրագրի հետ, պարզ է դառնում, որ ծրագրի ներքո կատարված ներդրումները կատարվել են 30 տոկոսի չափով»:

Նախարարը նշեց, որ գծերի փոխարինման, վերանորոգման համար նախատեսված ներդրումները չեն կատարվել, ընկերությունը ձեռք չի բերել նախատեսված նոր էլեկտրաքարշերը եւ ընդամենը նորգել է եղած էլեկտրաքարշերից 4-ը:

Մեկնաբանելով Տրանսպորտի եւ կապի նախարարի հայտարարությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության մամուլի ծառայության աշխատակցուհի Արմինե Համբարձումյանը, մասնավորապես, ասաց. - «Այն թիվը, որ ընկերության տնօրենը նշել է, այդ թվի ծավալներով աշխատանքները իրականացվել են, իսկ մնացած մասը, որոնք չեն կատարվել, փոխանցվել է 2009 թվականի ընկերության բյուջե»:

2009 թվականին նախատեսվում է մոտ 13,5 միլիարդ դրամ ծախսել ենթակառուցվածքների եւ կես միլիարդ դրամ շարժակազմի արդիականացման համար:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG