Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստվում է մեծածավալ վերազինման


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր հայտնել է, որ սկսած 2011 թվականից Ռուսաստանը զինված ուժերի մեծածավալ վերազինում կսկսի:

Խոսելով երկրի զինված ուժերի հրամանատարական կազմի հետ, Մեդվեդեւն ասել է, թե առաջնային խնդիրը «զինված ուժերի մարտունակության բարձրացումն է»` ընգծելով ռազմավարական միջուկային ուժերի արդիականացման անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահը այս որոշումը բացատրել է դեպի Ռուսաստանի սահմանները ՆԱՏՕ-ի ընդլայնման հնարավորությամբ, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջադրած պահանջներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG