Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Lեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նույն հրամանագրով Արկադի Ղուկասյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

52-ամյա Արկադի Ղուկասյանը Lեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահն է, 1997 թվականին նա այդ պաշտոնում փոխարինել է Հայաստանի վարչապետ նշանակված Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտոնավարել է երկու ժամկետ` 10 տարի:

1993 թվականից մինչեւ նախագահ ընտրվելը Ղուկասյանը ղեկավարել է Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ավելի վաղ եղել է Lեռնային Ղարաբաղի առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր, Ղարաբաղի պաշտպանության պետական կոմիտեի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG