Մատչելիության հղումներ

Խաթամին հանում է թեկնածությունը Իրանի նախագահական ընտրություններից


Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին հանել է իր թեկնածությունը հունիսի 12-ին անցկացվելիք նախագահական ընտրություններից եւ իր աջակցությունն է հայտնել նախկին վարչապետ Միր-Հուսսեին Մուսավիին:

Խաթամին այս մասին տեղեկացրել է իր ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով:

Խաթամին եւ Մուսավին, համանման նախընտրական ծրագրեր էին ներկայացրել եւ պայքարում էին չափավոր հայացքներ ունեցող ընտրազանգվածի ձայների համար:

Պահպանողականների միակ թեկնածուն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն է:

Մոհամմադ Խաթամին Իրանի նախագահն է եղել 1997-ից 2005 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG