Մատչելիության հղումներ

logo-print

Զինվորականները փորձում են Մադագասկարում պետական հեղաշրջում իրականացնել


Մադագասկարում զինվորականները փորձում են պետական հեղաշրջում իրականացնել: Կղզի-պետության մայրաքաղաք Անտանանարիվույում երեկ կրակոցներ են հնչել, տանկերը շրջափակել են նախագահական պալատը:

Զինվորականներն իրենց աջակցությունն են հայտնել ընդդիմության առաջնորդ Անրի Ռաոելինային:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Մադագասկարի նախագահ Մարկ Ռավալոմանանան պատսպարվել է նախագահական մեկ այլ պալատում:

Նախագահ Ռավալոմանանայի եւ ընդդիմության առաջնորդ Ռաոելինայի միջեւ մի քանի շաբաթ շարունակվող քաղաքական պայքարի հետեւանքով Մադագասկարում ցույցեր եւ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են թալանով:

Բախումների արդյունքում ավելի քան 130 մարդ է զոհվել:

Աֆրիկյան միությունը քննադատել է ռազմական հեղաշրջման փորձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG