Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. «Գագիկ Բեգլարյանը չի կարող չդառնալ քաղաքապետ»


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ, իրենց թեկնածուն` մայրաքաղաքի նորանշանակ թաղապետ Գագիկ Բեգլարյանը «չի կարող չդառնալ քաղաքապետ»:

Հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի` քաղաքապետ ընտրվելու պարագայում արդյո՞ք ՀՀկ-ն կհամարի, որ այլեւս անելիք չունի քաղաքական դաշտում, Սահակյանը արձագանքեց. - «Ես չեմ կարծում: Ես կմտածեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում է Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատել: Որը աբսուրդ է»:

Իսկ Գագիկ Բեգլարյանը, Գալուստ Սահակյանի համոզմամբ, չի կարող «չդառնալ քաղաքակապետ, որովհետեւ Հանրապետականի թեկնածուն է»:

«Մենք նախագահ ենք` նախագահ էլ մնալու ենք... մենք քաղաքապետ ենք` քաղաքապետ ենք մնալու», - կուսակցության կարգախոսը ձեւակերպեց Գալուստ Սահակյանը` հավելելով. - «Պատրաստ ենք մրցակցել ցանկացած քաղաքական թիմի հետ»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG