Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Լուկաշենկոյի նկատմամբ ճանապարհորդական արգելանք չի կիրառի


Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները այսօր Բրյուսելում կայացած հանդիպմանը որոշել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ ճանապարհորդական արգելանք չկիրառել:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` նման որոշում է ընդունվել Բելառուսում ժողովրդավարական բարեփոխումներ խթանելու ակնկալիքով:

Եվրամիության երկրները Բելառուսի նախագահին արգելել էին ճանապարհորդել ԵՄ-ի տարածքով սկսած 2006 թվականից` նախագահական ընտրությունները կեղծելու մեղադրանքով: Անցյալ տարի այդ արգելանքը կասեցվեց` երկրում առկա քաղբանտարկյալներին ազատ արձակելու շնորհիվ:

Մարտի 11-ին Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG