Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես «նախագահական ընտրությունների երկրորդ փուլ»


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում «քաղաքական ուղերձ է» ամբողջ հասարակությանը:

«Մենք դիտարկում ենք Երեւանի քաղաքապետի ընտրությունները ոչ միայն որպես զուտ Երեւանի քաղաքապետի ընտրություններ, այլ, հաշվի առնելով Երեւանի քաղաքական, տնտեսական կշիռը, մենք սա դիտարկում ենք որպես բռնապետական համակարգը փոխելու լրջագույն հնարավորություն, եթե ուզում եք` անգամ որպես նախագահական ընտրությունների երկրորդ փուլ», - այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը վստահեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընտրություններում հաղթելու դեպքում, պատրաստ է աշխատել որպես Երեւանի քաղաքապետ` «ինչքան պետք է»:

«Տեր-Պետրոսյանը, ընտրվելով քաղաքապետ, կանի այն ամենը, ինչ որ պետք է, որ Հայաստանում վերականգնվի սահմանադրական կարգը: Այդ նպատակը կատարելու համար ինքը կաշխատի նաեւ քաղաքապետ», - ասաց Զուրաբյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG