Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդականը


ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 2009 թվականի մարտի 13-ին ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Սանատրուկ Սահակյանը:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած հաղորդագրությունում ասվում է, որ «Սահակյանը կասկածվում է քաղաքացի Տիգրան Աղաբեկյանին ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունելու համար վերջինիս հարազատներից խաբեությամբ կաշառք ստանալու պատրվակով իր ծանոթ Ռոբերտ Ահարոնյանի միջոցով խոշոր չափի գումար հափշտակելու մեջ»:

Սանատրուկ Սահակյանը մինչեւ 2004 թվականը Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ էր, կուսակցության Կենտկոմի երկրորդ քարտուղար: Կուսակցությունից հեռացվել է «2003 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ձախողելու համար»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG