Մատչելիության հղումներ

Նախագահ Բարաք Օբաման առնվազն մեկ տարով երկարաձգել է Միացյալ Նահանգների պատժամիջոցները Իրանի դեմ, ասելով, որ իրանական կառավարության վարած քաղաքականությունը «անսովոր եւ անչափ մեծ վտանգ է ներկայացնում» ԱՄՆ-ի համար:

Այդ պատժամիջոցներն ամերիկյան ընկերություններին արգելում են ներդրումներ կատարել Իրանում, առեւտրական եւ գործնական հարաբերություններ ունենալ Իսլամական հանրապետության հետ: Իրանի նկատմամբ այս պատժամիջոցներն առաջին անգամ կիրառվել են 1995 թվականին` Քլինթոնի վարչախմբի օրոք եւ պարբերաբար երկարաձգվել են:

Օբաման պատրաստակամություն է հայտնել ուղղակի բանակցություններ վարել Թեհրանի հետ, միեւնույն ժամանակ պահանջելով, որ Իրանը սահմանափակի իր միջուկային հետազոտությունների ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG