Մատչելիության հղումներ

logo-print

Արգենտինան եւ Ռուսաստանը փոխադարձաբար անցնում են առանց վիզայի ճանապարհորդության ռեժիմի


Արգենտինան եւ Ռուսաստանը համաձայնության են եկել երկու երկրների միջեւ ճանապարհորդական վիզաները վերացնելու շուրջ:

Այս համաձայնությամբ Արգենտինայի եւ Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առանց ճանապարհորդական վիզա ստանալու մեկնել մյուս երկիր եւ այնտեղ մնալ մինչեւ 90 օր:

Անցած դեկտեմբերին Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրխների մոսկովյան այցի շրջանակներում քննարկվել էր Ռուսաստանի եւ Արգենտինայի միջեւ համագործակցությունների խորացմանն ուղղված միջոցառումների փաթեթը, որի բաղկացուցիչ մասն էր կազմում նաեւ ճանապարհորդական վիզաների վերացման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG