Մատչելիության հղումներ

Հնարավոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կայանա Պրահայում` Եվրամիության գագաթնաժողովում: Այս մասին «Թրենդ» գործակալությանը ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, Ղարաբաղի հարցով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Արազ Ազիմովը:

Վերջերս տարածաշրջանային այցելության ժամանակ Մինսկի խմբի համանախագահները ասել էին, որ այցի նպատակներից մեկը նախագահների հաջորդ հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել էր:

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ասել էր, թե հանդիպումը կկայանա առաջիկա երկու ամիսների ընթացքում:

«Արեւելյան քաղաքականություն» ծրագրին նվիրված Եվրամիության գագաթնաժողովը Պրահայում անցկացվելու է մայիսի 7-ին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG