Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Բելառուսի նախագահի այցը Հայաստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացմանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ազգային տնտեությունների առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող հարցեր:

Բելառուսի նախագահը հանդիպում կունենա նաեւ Հայաստանի գործարար շրջանակների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG