Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության խորհրդի անդամ, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը կուսակցության այս որոշումը այսօր հետեւյալ կերպ մեկնաբանեց. - «Երեւանը Հայաստանի սիրտն է, իսկ յուրաքանչյուր սիրտ, որպեսզի առողջ գործի, այդտեղ պետք են հոգատար ձեռքեր, բանիմաց մարդիկ, որակյալ կադրեր եւ այստեղ է, որ պարոն Քուշկյանի բժշկական մասնագիտությունը իսկապես կարող է կիրառվել նաեւ մեր քաղաքի հիմնախնդիրները ճիշտ ախտորոշելու եւ դրանց լուծման բանաձեւերը առաջարկելու համար»:

Խաչիկ Գալստյանը նշեց, որ իրենք նորմալ են վերաբերվում իրենց կոալիցիոն գործընկեր Հանրապետական կուսակցության թեկնածու Գագիկ Բեգլարյանի նշանակմանը Երեւանի քաղաքապետի պաշտոնում եւ բարձր են գնահատում ընտրություններում հաղթելու` «Բարգավաճ Հայաստանի» հնարավորությունները :

«Գուցե մի փոքր անհավասար է, բայց դա օրենքին համապատասխան է: Մեր երկրում բոլոր ընտրություններում գործող իշխանության ներկայացուցիչները մասնակցել են թեկնածուների կարգավիճակով եւ կարողացել են օգտագործել որոշակի լծակներ, բայց այս պահին մենք պատրաստ ենք նույնիսկ այդ պարագայում նորմալ մասնակցել ընտրություններին», - ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG