Մատչելիության հղումներ

logo-print

Եվրատեսիլի կազմակերպիչներն արգելել են Վրաստանի «քաղաքական» համարը


Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթի կազմակերպիչները արգելել են վրացական 3G խմբի եւ երգիչ Ստեֆանիի ներկայացրած «We Don't Wanna Put In» երգը` նշելով, որ Եվրատեսիլի կանոններն արգելում են քաղաքական բովանդակությամբ համարները:

Ժնեւում տեղաբաշխված Եվրոպական հեռարձակողների միությունը, որը Եվրատեսիլի նախաձեռնողն ու կազմակերպիչն է, Վրաստանին առաջարկել է փոխել երգի բառերը կամ այլ համար ներկայացնել մրցույթին:

Երգի կրկներգը` «We Don't Wanna Put In», անգլերենից թարգմանվում է որպես` «մենք չենք ուզում հանդուրժել», սակայն հնչում է նաեւ` «մենք չենք ուզում Պուտինին»:

Ավելի վաղ երաժշտական համարը ներկայացնող Ստեֆանին Թբիլիսիում հայտարարել էր, որ այս երգը բողոք է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի քաղաքականության դեմ:

«Պուտինին մենք պետք է քննադատենք ամենուր», - ասել է երգիչը:

Անցած տարի Եվրատեսիլ մրցույթում հաղթեց ռուսաստանցի Դիմա Բիլանը եւ մրցույթի կանոնների համաձայն այս տարի Եվրատեսիլը կանցկացվի Մոսկվայում:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG