Մատչելիության հղումներ

Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենառեպրեսիվ հասարակությունների ամենամյա զեկույցը` «2009 թվականի վատագույնները» վերատառությամբ:

Զեկույցը ավելի հանգամանալից ուսումնասիրության է ենթարկել Freedom House-ի կողմից աշխարհի 193 երկրներում եւ 16 առանձին տարածքային միավորների մեջ «ոչ ազատ» վարկանիշին արժանացած 42 երկրներում եւ 9 տարածքներում մարդու իրավունքների իրավիճակը:

2009 թվականի վատագույնները» զեկույցի համաձայն, անցած տարվա ընթացքում մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումները կրկին գրանցվել են Բիրմայում, Հասարակածային Գվինեայում, Լիբիայում, Հյուսիսային Կորեայում, Սոմալիում, Սուդանում, Թուրքմենստանում եւ Ոզբեկստանում, ինչպես նաեւ երկու տարածքներում` Չեչնիայում եւ Տիբեթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG