Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւ. «Կա ռուս - ամերիկյան հարաբերությունները նոր էջից սկսելու հնարավորություն»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր հայտարարել է ռուս - ամերիկյան հարաբերությունները «նոր էջից» սկսելու հնարավորության առկայության մասին:

ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների հարցերով ամերիկյան հանձնաժողովի անդամների հետ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ Մեդվեդեւը, մասնավորապես, հայտարարել է. - «Դժբախտաբար, մեր հարաբերությունները անցած մի քանի տարիներին նահանջ են ապրել: Այդ փաստը մեզ տխրեցնում է: Մենք հավատում ենք, որ ունենք ամեն հնարավորություն` նոր էջ բացելու ռուս - ամերիկյան հարաբերություններում: Ազդակները, որ մենք այսօր ստանում ենք Միացյալ Նահանգներից, նկատի ունեմ` ազդակները, որ ես ստանում եմ նախագահ Օբամայից, ինձ ամբողջովին դրական են թվում»:

Մեդվեդեւը նաեւ հաստատել է, որ Բարաք Օբամայի հետ առաջին անգամ հանդիպելու է Լոնդոնում ապրիլի 1-ին` 20 զարգացած եւ զարգացող երկրների գագաթնաժողովի նախօրեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG