Մատչելիության հղումներ

logo-print

Ֆերերո-Վալդներ. «Բելառուսը պետք է քաղաքական բարեփոխումներ իրականացնի»


Եվրամիության արտաքին կապերի եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները հայտարարել է, թե Բելառուսը պետք է քաղաքական բարեփոխումներ իրականացնի, որպեսզի Եվրամիությունը համաձայնի բարելավել հարաբերություններն այդ երկրի հետ:

Ֆերերո-Վալդների խոսքերով, մինչ այժմ Մինսկի իրականացրած բարեփոխումները կարելի է բնութագրել որպես` «երկու քայլ առաջ, մեկ քայլ ետ»:

Ուրբաթ օրը նախատեսվում է Եվրամիության արտաքին կապերի եւ ընդլայնման հարցերով հանձնակատարի այցը Մինսկ:

Բելառուսը Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրին մասնացելու հավակնող 6 նախկին խորհրդային երկրներից մեկն է: Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն նաեւ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG