Մատչելիության հղումներ

Վաղը Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:

Այցի շրջանականերում, ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը, նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների, Ֆրանսիայի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեվիտի հետ:

Հայաստանի արտգործնախարարն ու Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն Փարիզի կենտրոնում մարտի 12-ին կբացեն Երեւանի պուրակը:

Նույն օրը նախարար Նալբանդյանը կայցելի «Ֆրանստելեկոմ» ընկերության կենտրոնակայան, ուր «Ֆրանստելեկոմ»-ի նախագահ Դիդիե Լոմբարի ընկերակցությամբ պաշտոնական մեկնարկը կտրվի Orange-ի հեռուստատեսային ցանցում Հայաստանի Հանրային հեռուստատեսության ծրագրերի հեռարձակման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG