Մատչելիության հղումներ

Միխայիլ Գորբաչով. «Եդինայա Ռոսիա»-ն ԽՄԿԿ-ի վատթար տարբերակն է»


Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի համոզմամբ` Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Կոմունիստական կուսակցության «վատթար տարբերակն է»:

«Ասոշիեյթեդ փրես»-ին տված հարցազրույցում Գորբաչովը սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանի գործող իշխանություններին` նրանց մեղադրելով «ազատության եւ ժողովրդավարության սկզբունքներին չհետեւելու մեջ»:

Նրա խոսքերով` վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորած «Եդինայա Ռոսիա»-ն վերածվել է «լիովին կառավարվող ու վերահսկվող» քաղաքական «հսկայի». - «Դա բյուրոկրատների կուսակցություն է` ԽՄԿԿ-ի վատթար տարբերակը»:

Գորբաչովը նաեւ քննադատել է Արեւմուտքի «ինքնավստահությունը», որը, ըստ նրա, «դասեր չի քաղել ԽՍՀՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայում սոցիալիստական համակարգի փլուզումից»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG