Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական քարոզչություն` հայերենով


Ադրբեջանում ստեղծվող առաջին միջազգային հեռուստաալիքով հեռարձակվելիք հայերեն լուրերը կապված կլինեն միայն Ադրբեջանի քարոզչության հետ: Այդ մասին հայտարարել է հեռարձակման արտոնագիր ստացած ATV International հեռուստաալիքի փոխնախագահ Նաթիգ Իբրահիմովը:

Իբրահիմովը «Թրենդ» գործակալությանը փոխանցել է, որ հեռուստաալիքով հեռարձակվելու են լուրեր վեց լեզուներով` ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, ֆարսի, թուրքերեն եւ հայերեն:

Նրա խոսքերով` հաղորդումներ հեռարձակվելու են շուրջօրյա: Բացի լուրերից, գերակշռելու են «ազգային բնույթի» հաղորդումները:

«Ազադ Ազերբայջան» ընկերությանը պատկանող ATV International-ին վեցամյա ժամկետով հեռարձակման արտոնագիր տրամադրելու որոշումը երեկվա նիստում ընդունել է Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը:

Ադրբեջանում գործում է 21 հեռուստաալիք, որոնցից 8-ը հեռարձակվում են երկրի ամբողջ տարածքում, 13-ը` առանձին շրջաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG