Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարությունը մեկնաբանում է Պետդեպարտամենտի զեկույցը


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի անցած շաբաթ հրապարակած զեկույցը «պարունակում է որոշակի արդարացված քննադատություն, սակայն ակնառու է նաեւ միակողմանի աղբյուրների վրա հիմնված եզրակացությունների առկայությունը, ինչը նկատի չի առնում գործընթացների զարգացման համեմատական դինամիկան եւ արձանագրված դրական միտումները»: Այդ մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Մարդու իրավունքների վերաբերյալ 2008 թվականի տարեկան զեկույցում Պետդեպարտամենտը, մասնավորապես, արձանագրել է, որ «2008 թվականի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը էապես վատթարացել է, իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ են թույլ տվել, հատկապես` կապված նախագահական ընտրությունների եւ դրանց հաջորդած ցույցերի ճնշման հետ»:

Տիգրան Բալայանի հավաստմամբ` «անկախ զեկույցներից եւ դրանց բովանդակությունից, Հայաստանի իշխանությունները վճռական են շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, քանզի դա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG