Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոն. «Ժամանակն է առաջ շարժվել Ռուսաստանի հետ հարաբերություններում»


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր ասել է, թե ՆԱՏՕ-ն պետք է «առաջ շարժվի» Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Ելույթ ունենալով Բրյուսելում` ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, Քլինթոնը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց մնան Ուկրաինայի եւ Վրաստանի առջեւ:

ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները խզվել էին 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան կարճատեւ պատերազմի հետեւանքով:

Ռուսաստանը բազմիցս դեմ է արտահայտվել նախկին խորհրդային երկրների` Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG