Մատչելիության հղումներ

Ինգուշեթիայում ռումբի պայթյունից վեց ոստիկան է զոհվել


Ինգուշեթիայում այսօր ռումբի պայթյունից վեց ոստիկաններ են զոհվել, եւս երկուսը վիրավորվել են:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության վկայությամբ` զոհվածների թվում են տեղի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Պայթյունը տեղի է ունեցել Նազրան քաղաքի մոտակայքում գտնվող գյուղերից մեկում:

Ըստ հաղորդագրությունների` ռումբը պայթել է, երբ ոստիկանները փորձում էին վնասազերծել այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG