Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանը Սուդանի նախագահի կալանքի օրդեր տվեց


Հաագայի Միջազգային քրեական դատարանը այսօր Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի կալանքի օրդեր է տվել` Դարֆուրում պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքներով:

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն հայտարարել է, թե համոզիչ ապացույցներ կան, որոնք վկայում են, որ Բաշիրը երկրում բնակվող աֆրիկյան ցեղերի կոտորածների եւ բռնի տեղահանության համար զորակոչել է սուդանցի զինվորականների եւ արաբ ոստիկանների:

ՄԱԿ-ի տվյալներով` Դարֆուրում 2003 թվականին սկսված ցեղասպանության ընթացքում զոհվել է շուրջ 300 հազար մարդ, եւս 2,7 միլիոնը հարկադրված լքել են իրենց տները:

Սա առաջին դեպքն է, երբ 2002 թվականից գործող Հաագայի դատարանը կալանքի օրդեր է տալիս որեւէ պետության գործող ղեկավարի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG