Մատչելիության հղումներ

ԱԼՌՕՍԱ-ն Հայաստանին մեծածավալ վարկային գիծ է առաջարկում


Ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսաստանյան խոշորագույն ընկերության՝ ԱԼՌՕՍԱ-ի նախագահ Սերգեյ Վիբորնովը Հայաստանին մեծածավալ վարկային գծի տրամադրման առաջարկություն է ներկայացրել, ինչը հնարավորություն կտա ԱԼՌՕՍԱ-ից ալմաստի հումք ձեռք բերել եւ դրա մշակմամբ զբաղվող հայկական ձեռնարկություններին առաջիկա մի քանի տարիներին ապահովել անհրաժեշտ հումքով։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սերգեյ Վիբորնովի հետ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են վարկի պայմանները լրացուցիչ քննարկել՝ ե’ւ վարկատուի, ե’ւ վարկառուի դեպքում դիտարկելով բոլոր ռիսկերը՝ նկատի առնելով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետագա հնարավոր դրսեւորումներն ու ազդեցությունը տնտեսության վրա։

Սերգեյ Վիբորնովի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG