Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Կիրսան Իլյումժինովին


Հայաստանի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ, Կալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին:
Իլյումժինովը եւս մեկ անգամ շնորհավորել է անցած տարի Դրեզդենում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակի առթիվ եւ ասել. - «Չեմպիոնի կոչումը նվաճելը դժվար է, սակայն երկրորդ անգամ անընդմեջ այդ տիտղոսը պաշտպանելը կրկնակի դժվար է եւ ոչ բոլորին է հաջողվում, դա արդեն վկայում է, որ ստեղծվել է գործող համակարգ»:

ՖԻԴԵ-ի նախագահը ներկայացրել է մարզաձեւի զարգացման եւ մասսայականացման ուղղությամբ ֆեդերացիայի կողմից ձեռնարկվող քայլերը: Այդ համատեքստում քննարկվել է Երեւանում շախմատի պալատ կառուցելու գաղափարը, որն, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցներն անդրադարձել են նաեւ օգոստոսին Երեւանում կայանալիք շախմատի միջազգային «Գրան-Պրի» մրցաշարի նախապատրաստմանը:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG