Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարությունից այսօր հաստատեցին թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունը, որ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրավեր է ուղղել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանին` մասնակցելու ապրիլի 16-17-ը Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստին:

«Հայաստանը նախագահում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, այդ նախագահության շրջանակներում Երեւանում տեղի է ունենալու Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում, եւ պարոն Բաբաջանը եւս` որպես Թուրքիայի արտգործնախարար, որը կազմակերպության անդամ է, հրավիրված է այդ հանդիպմանը մասնակցելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները այսօր հաղորդել են, որ Ալի Բաբաջանը ընդունել է մոտ մեկ ամիս առաջ իրեն հղված հրավերը եւ այցելելու է Երեւան:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG