Մատչելիության հղումներ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հավարտ Սուրբ Պատարագի, Ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հոգիների հանգստյան համար:

Արարողությանը մասնակցեց Մայր Աթոռի միաբանությունը:

Մայր տաճարը բազմամարդ էր, սակայն ո'չ Պատարագին, ո'չ էլ հոգեհանգստյան արարողությանը ներկա չէին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը, հոգեհանգստյան արարողությունը կատարվել է Վեհափառ հայրապետի մասնավոր հրահանգով:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG