«Առաջադրվել է միակ թեկնածուն` պարոն Բեգլարյանը, եւ միաձայն ընդունվել է», - նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: - «Կուսակցությունը լուրջ հավակնություններ ունի, որ ընտրություններից հետո էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը կլինի քաղաքապետ: Որովհետեւ դրա մասին են վկայում ե’ւ բոլոր սոցիոլոգիական հարցումները, ե’ւ Հանրապետականի մեծ ներկայությունն ու նրա լուրջ վարկանիշը Երեւան քաղաքում»:
Մայիսի 31-ին կայանալիք ավագանու ընտրություններում ընտրողների քվեների կեսից ավելին հավաքած քաղաքական ուժի ցուցակի առաջին համարը կդառնա Երեւանի քաղաքապետ: Իսկ եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք չստանա ձայների կեսից ավելին, քաղաքապետին կընտրի ավագանին:
Աստղիկ Բեդեւյան