Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 3 զինծառայողներ անհայտ հանգամանքներում հատել են սահմանը


Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հղում կատարելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը, հայտնում է, որ փետրվարի 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հրանտ Արթուրի Մարկոսյանը, Ալիկ Ռաֆիկի Թեւոսյանը եւ Արտուշ Վարդեւանի Սարգսյանը «անհայտ հանգամանքներում հատել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու` Աղդամի ուղղության սահմանահատվածը եւ հայտնվել ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքում»:

Դեպքի առթիվ մանրամասները ճշտվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG