Մատչելիության հղումներ

Վարդգես Գասպարին ազատ արձակվեց կալանքից


Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմամբ, անցյալ տարվա մարտի 1-ին ձերբակալված Վարդգես Գասպարիի խափանման միջոց կալանքը փոխարինվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ:

Վարդգես Գասպարին նոյեմբերին մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, որտեղ բողոքի քննությունը շարունակվելու է: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գասպարիի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, ներկայումս գործը ուղարկված է դատաձեռագրաբանական փորձաքննության:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG