Մատչելիության հղումներ

«Ոստիկանությունը շատ հանգիստ է: Մարտի 1-ին որեւիցե բան չի սպասվում, մեր ժողովուրդը ըմբռնումով է մոտենում դրան», - այսօր լրագրողներին վստահեցրեց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: - «Մենք ինքներս էլ տուժողի կեցվածք ենք ընդունելու: Մեր շարքերից էլ են մարդիկ զոհվել այդ օրը: Մենք էլ ենք հարգելու մեր զոհերի հիշատակը: Մենք էլ ենք մասնակցելու այս ամեն ինչին»:

Ալիկ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ «ժողովուրդը հանգիստ կգա, իր հարգանքի տուրքը կմատուցի, հանգիստ կգնան իրենց տները», եւ խորհուրդ տվեց քաղաքացիներին` քաղաքական որեւէ ուժի ազդեցության տակ չընկնել` «որեւէ մեկի ջաղացին ջուր չլցնել»:

Այդուհանդերձ, ոստիկանապետը հայտարարեց. - «Հասարակական կարգի որեւիցե խախտում, ընդհանուր հասարակության շահերը խախտող որեւէ ոտնձգություն այդ օրը թույլ չենք տալու»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG