Մատչելիության հղումներ

Վախճանվել է ԱՊՀ ՄԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչ Ֆելիքս Ղուշչյանը


Կյանքի 58-րդ տարում վախճանվել է ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովում (ՄԽՎ) Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆելիքս Ղուշչյանը: Այդ մասին տեղեկացնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ֆելիքս Ղուշչյանը մասնագիտությամբ իրավաբան էր, ԱՊՀ ՄԽՎ-ում Հայաստանի խորհրդարանը ներկայացրել է 15 տարի` 1994 թվականի մարտից: Մինչ այդ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, ապա` Ազգային ժողովի աշխատակազմում:

«Մենք խորապես սգում ենք լավ մարդու, մտավորականի, պետական մտածողությամբ օժտված գործչի անդառնալի կորուստը եւ կիսում հարազատների վիշտը», - ասված է Ազգային ժողովի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG