Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի ականազերծումը ավարտին կհասցվի 6 տարուց


Ականազերծմամբ զբաղվող HALO Trust բրիտանական կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում գործում է 2000 թվականից: Կազմակերպության Ստեփանակերտի կառույցի օպերատիվ բաժնի պետ Յուրի Շահրամանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի ականազերծումը հնարավոր կլինի ավարտին հասցնել միայն 6 տարի հետո:

«Սկսած 1995 թվականից HALO Trust կազմակերպությունը գրանցել է 239 դժբախտ պատահար, որոնց հետեւանքով վնասվել է 316 մարդ եւ 69 մարդ մահացել է», - նշեց Շահրամանյանը: - «2009 թվականին պատահար չի գրանցվել», - հավելեց նա:

Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտիներում, Յուրի Շահրամանյանի խոսքերով, ականազերծում չի իրականացվում. - «Ֆինանսավորում չի կատարվում դոնորների կողմից: Դրա պատճառը հենց այդ տարածքների ստատուսն է»:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG