Մատչելիության հղումներ

Ռուսաստանի տնտեսական աճը «կշարունակի կրճատվել»


Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեկսեյ Կուդրինն այսօր ասել է, թե նույնիսկ նավթի գների զգալի բարձրացման դեպքում` մինչեւ 55 դոլար 1 բարելի համար, երկրի տնտեսությունը կշարունակի կրճատվել:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հարկային պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում Կուդրինը հայտարարել է, թե առաջիկա երեք տարիների ընթացքում բյուջեի եկամուտները նշանակալի աճ չեն ունենա:

Ռուսաստանի ֆինանսների նախարարը խոստովանել է, որ ներդրողները շարունակում են հեռանալ Ռուսաստանից: Կուդրինի հրապարակած տվյալներով` հունվար ամսին Ռուսաստանից դուրս է բերվել շուրջ 40 միլիարդ դոլար: Նա նաեւ տեղեկացրել է, որ 2008 թվականի հունվարի համեմատ Ռուսաստանի տնտեսությունը անցած ամիս կրճատվել է 8,8 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG