Մատչելիության հղումներ

Շփման գծի մոնիտորինգը խափանվել է


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ-ի առաքելության կողմից իրականացվող հերթական մոնիտորինգը այսօր խափանվել է` կրակոցների պատճառով:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` Ֆիզուլիի շրջանի Հորադիզ բնակավայրի մոտակայքում նախատեսված մոնիտորինգի հենց սկզբից ադրբեջանական կողմից կրակոց է արձակվել Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող ԵԱՀԿ-ի առաքելության եւ նրան ուղեկցող Ղարաբաղի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների ուղղությամբ: Կրակոցին հաջորդել է կրակահերթ, ապա` եւս մեկ կրակոց` կրկին ադրբեջանական կողմից եւ նույն ուղղությամբ: Դրանից հետո ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը կարգադրել է դադարեցնել մոնիտորինգը:

Բացի այդ, Ղարաբաղի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական կողմը, հերթական անգամ, դուրս չի բերել ԵԱՀԿ-ի առաքելությանը իր առաջավոր դիրքերի այն կետը, որի վերաբերյալ նախնական պայմանավորվածություն կար:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, թե մոնիտորինգի ժամանակ կրակոցները հնչել են հայկական կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG