Մատչելիության հղումներ

Այսօր տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

APA գործակալության վկայությամբ` Բեռնար Ֆասիեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը հինգշաբթի օրը կժամանեն Բաքու, որտեղ վաղը կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ըստ նույն աղբյուրի, ուրբաթ երեկոյան միջնորդները կժամանեն Երեւան, որտեղ կհանդիպեն Հայաստանի ղեկավարության հետ, ապա կմեկնեն Լեռնային Ղարաբաղ եւ մարտի 2-ին կվերադառնան Երեւան:

Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ համանախագահները երկուշաբթի օրը Երեւանում հանդիպելու են նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս շաբաթավերջին կայանալիք հանդիպումների մասին տեղեկությունը նա ոչ հաստատեց եւ ոչ էլ հերքեց:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության խոսնակ Մարսել Պետրոսյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ստեփանակերտ համանախագահների այցը պայմանավորված է եղանակային պայմաններով: Նա ընդգծեց, որ տարածաշրջան միջնորդների յուրաքանչյուր այցելության ժամանակ նախատեսվում է այց Ղարաբաղ, սակայն երբեմն տեղի չի ունենում` բնակլիմայական պայմանների պատճառով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG