Մատչելիության հղումներ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը ընդունվեց առաջին ընթերցմամբ


Խորհրդարանն այսօր ավարտեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի եւ մի քանի հարակից օրինագծերի փաթեթի քննարկումը, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, պատգամավորներին ներկայացնելով օրինագիծը, հույս հայտնեց, որ մինչեւ Ազգային ժողովի հաջորդ քառօրյա նստաշրջանը նախագիծը կստանա եվրոպական փորձագետների եզրակացությունը: Աշոտյանը նաեւ ասաց, թե սպասում է պատգամավորների գրավոր առաջարկություններին:

«Այդ առաջարկների հիման վրա հանձնաժողովը եւ համահեղինակները պատրաստ են առաջինից երկրորդ ընթերցում կատարել համապատասխան փոփոխություններ», - նշեց Արմեն Աշոտյանը:

Նախագծի հեղինակները վստահեցնում են, թե օրենքը բարեփոխել են: Նախագծի համահեղինակներից «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, մեկնաբանելով օրինագիծը, մասնավորապես, ասաց. - «Գրված են բավական երաշխիքներ, որպեսզի լրատվությունը կարգավորող անկախ մարմինը լինի քաղաքական ճնշումներից ազատված, բայց գրելը մի բան է, իրականացնելը` մի այլ բան»:


Անուշ Մարտիրոսյան
XS
SM
MD
LG