Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը, «Կոմերսանտ» օրաթերթի փոխանցմամբ, նախազգուշացրել է, որ մարտի 8-ից Ուկրաինայի գազամատակարումը կրկին կդադարեցվի, եթե այդ երկիրը մատակարարված գազի դիմաց կուտակված 400 միլիոն դոլարի հասնող նոր պարտքը չվճարի:

«Գազպրոմ»-ի ֆինանսների բաժնի ղեկավար Անդրեյ Կրուգովը ընկերության տնօրեների խորհրդին կասկածներ է հայտնել Ուկրաինայի վճարունակության վերաբերյալ: Կրուգովը հնարավոր է համարել, որ Ուկրաինան չի կարողանա վճարել փետրվար ամսին կուտակված պարտքը:

Այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանը դադարեցրել էր գազի առաքումը Ուկրաինա` ուկրաինական կողմի ավելի քան 2 միլիարդ դոլար պարտքի եւ գազի նոր գնի շուրջ վեճի պատճառով: Մեկ շաբաթ անց Ռուսաստանը ամբողջովին դադարեցրել էր Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումը Եվրոպա, ինչը լուրջ խնդիրներ առաջ բերեց «Գազպրոմ»-ի եվրոպական գործընկերների համար:

Գազամատակարարումը Ուկրաինա եւ Եվրոպա վերսկսվեց հունվարի 20-ից, երբ Եվրամիության ճնշման տակ Ուկրաինան եւ Ռուսաստանը ստիպված եղան փոխհամաձայնության գալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG